ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
Միասին Անուշ և Ինգա Արշակյանների հետ
Միասին Անուշ և Ինգա Արշակյանների հետ
23.06.2010
Միասին Անուշ և Ինգա Արշակյանների հետ

Թերթի այս համարում մենք հյուրընկալել ենք Ինգա և Անուշ Արշակյաններին: Զոիյգ, որը վերջերս թողարկել է նոր ալբոմ` «Մենք ենք, մեր սարերը» վերնագրով: Ինգայի և Անուշի հետ մեր հարցազրույցը կազմվել է Ձեր ուղարկած հարցերից, և քույրերն անկեղծորեն պատասխանել են դրանց` առանձնացնելով Իրինա Ժամհարյանի հարցը:
Դուք միշտ ներկայանում եք միասին: Չե՞ք մտածում Ձեր անհատականության մասին:
Անուշ: Կան երգեր, որտեղ մենք ներկայանում ենք առանձին, որտեղ մեր վառ անհատականությունը երևում է պատշաճ կերպով: Սակայն հիմնականում մենք ընտրում ենք երգեր, որտեղ անհրաժեշտ է կանացի երկու ձայն, որպես իմիջ, որպես բեմական ճիշտ կոնցեպցիա, որպես միզանսցենա կառուցելու անհրաժեշտ երկու տարր: Մենակ արտիստը այլ կերպ է նայվում, իսկ երկուսով արդեն կարելի է իմպրովիզներ անել: Հայկական ֆոլկը շատ ճկուն է, և մենք փորձում ենք ավելի շատ խաղարկել դա… երկու վոկալիստների միջև խաղ է գնում, եթե կարելի է այդպես անվանել:
Ինգա: Կան ստեղծագործություններ, որոնք թելադրում են, որ պետք է երկուսով կատարել, կան այնպիսիները, որ մեկ հոգի պետք է կատարի: Այդ դեպքում, կկրկնեմ Անուշի խոսքերը, մենք արդեն սոլո ելույթ ենք ունենում:
Վերջին շրջանում Դուք կտրուկ փոխեցիք Ձեր ոճը, ինչն անդրադարձավ նաև Ձեր երգացանկի վրա: Ի՞նչն էր պատճառը:
Անուշ: Մենք միշտ լսել ենք տարբեր ոճի երաժշտություն, բայց հայկական ֆոլկը գրավել է մեզ իր անհատականությամբ, իր ծիրանաբույր հմայքով, այն առանձնահատուկ երևույթ է: Եթե Կոմիտասը չլիներ, մենք չէինք զգա մեր ազգային երաժշտության աստվածային արժեքը: Դա առավել բարձր ես գնահատում, երբ լսում ես տարբեր ոճերի երաժշտություն և համեմատություն ես անում: Եվ դա անպայման պետք է արտացոլվեր մեր երաժշտության մեջ: Փոփոխությունը վաղուց էր հասունացել. ծրագրում կային այնպիսի երգեր, որոնք պահանջում էին ռոքային կամ ջազային մեկնաբանություն: Ոճի փոփոխությունը միշտ առկա է եղել, պարզապես հասունացել է և բեմական կերպարի հետ զուգահեռ եկել է և հիմա սկսել է երևալ:
Ինգա: Մենք իրականում այնքան էլ հեռու չենք գնացել նրանից, ինչ մինչ հիմա անում էինք: Օրինակ, «Գութանը» ունի ֆոլկլորային թեմատիկա` իր գույներով, մեղեդայնությամբ, բայց գործիքավորումը ռոքային է: Ձայնասկավառակում կան նաև ջազային գործեր, օրինակ, «Աշնան գիշերը», որտեղ և՛ կատարումը, և՛գործիքավորումը ջազային են, քանի որ մենք այդպես ենք այդ գործը զգում: Փաստորեն մենք ֆոլկից այդքան էլ չենք հեռացել, պարզապես մատուցումն է փոխվել:
Ո՞րն է Ձեր կարիերայի շրջադարձային պահը:
Անուշ: Ամեն օրն իր հետ ինչ-որ շրջադարձային բան է բերում, ամեն օրն ինձ-որ բանի սկիզբ է:
Ինգա: Այնպես չի լինում, որ մի օրում ինչ-որ շրջադարձ լինի, մեծ փոփոխություն: Ոչ, ամեն ինչ տեի է ունենում աստիճանաբար, կամաց-կամաց, փոքր քայլերով բարձրանում ես, ինչ-որ բաներ ես հասկանում, ինճ-որ փոփոխություններ են տեղի ունենում:
Անուշ: Ինչպես մինչ այդ ասացի, որ վաղուց էր հասունանում ոճի փոփոխությունը, պարզապես ճիշտ ժամանակին սկսում է երևալ, և միևնույն ժամանակ այդ ճանապարհին նոր սկիզբ է լինում: Փաստորեն, ճանապարհը դա և՛ հնի շարունակություն է, և՛ նորի սկիզբը: Ամեն ինչ հարթ է ստացվում: Թեպետ մեր բնավորության մեջ կան կտրուկ գծեր, այնուամենայնիվ, մենք խուսափում ենք կտրուկ քայլերից, առաջին հերթին, որովհետև իրարից կախված ենք, և ամեն մեկիս քայլն անդրադառնում է մյուսի ճակատագրի, ինչպես նաև մեր ծնողների ճակատագրի վրա:
Ի՞նչն եք կարոտում այն ժամանակներից, երբ դեռ հանրահայտ չէիք:
Անուշ: Մեր ընկերներին:
Ինգա: Ժամանակը փոխում է ամեն ինչ: Որոշ մարդիկ ցույց են տալիս իրենց հոգու խորքում եղած մութ անկյունները: Բնականաբար, դու հեռանում ես նրանցից, հասկանում ես, որ արդեն քիչ ընդհանուր բաներ ունես այդ մարդու հետ` մարդկային առումով, անկախ մասնագիտությունից: Կարևորը մարդկային անշահախնդիր ընկերությունն է:
Անուշ: Իրականում մենք կարող ենք պարծենալ, որ շատ ավելի շատ ընկերներ ունենք, քան մեկ ուրիշը, ով կարող էր մեր կարգավիճակում հայտնվել: Մենք ունենք ընկերներ, որոնք մանկուց մեր կողքին են եղել, ունենք ընկերներ նուսանողական տարիներից: Այդ առումով մենք մեզ շատ երջանիկ ենք համարում: Բացի ընկերներից, շատ եմ կարոտում ուսանողական տարիների անհոգությունը, ներքին ազատությունը:
Ինգա: Ես կարոտում եմ դասախոսներիս, թեպետև հանդիպում ենք, սակայն շատ եմ կարոտում այն արտիստիկ մթնոլորտը, որ առկա էր ինստիտուտում:
Ո՞րն է Ձեր մասին եղած ամենաթյուր կարծիքը:
Անուշ: Ամենաթյուր կարծիքն այն է, որ մենք քույրեր չենք, և մեզանից մեկին մեր մայրը որդեգրել է: Կա նաև տարածված կարծիք , որ մենք զույգ ենք: Լսել ենք նաև, որ գոյություն ունի մեր երրորդ քույրը, որը շատ տգեղ է և շատ վատ է երգում, և մենք նրան բոլորի աչքից հեռու  ենք պահում /քրքջում են/: Ցանկանում ենք ասել, որ մենք երկու քույր ենք, զույգ չենք, մեր մեջ կա մեկ տարվա և երեք ամիսների տարբերություն:
Եթե մի ամբողջ ազատ օր ունենաք, ինչպե՞ս այն կանցկացնեք:
Ինգա: Ես նման դեպքերում սպորտով եմ զբաղվում, համակարգչով` ինտերնետ, ինչ-որ ծրագրեր, կարդում եմ, ընկերներիս եմ հանդիպում: Ամենից շատ սիրում եմ հանգստանալ բնության գրկում, երբ օրերը տաքանում են, ծառերը կանաչում են:
Անուշ: Իմ հիմնական նախասիրություններն են ընթերցանությունը, երաժշտությունը, ընկերների հետ շփումը…
Ի՞նչն է ամենամեծ ազդեցություն ունեցող հանգամանքը Ձեր կյանքում և աշխատանքում:
Ինգա:Արտաքին գործոնները, առաջին հերթին: Մնեք ամբողջովին կախված ենք արտաքին գործոններից, որոնք մենք չենք որոշում, ես ի նկատի ունեմ այն, ինչ դու կաս, և փորձել ինչ-որ բան փոխել, միևնույն ժամանակ չհաճոյանալով ոչ ոքի, փոխզիջումների չգնալով:
Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը:
Անուշ: Կարծում եմ դեռ ունենք նվաճումներ, որոնց պետք է հասնենք:
Ինգա: Եթե մի օր համարենք, որ այն, ինչին հասել ենք, դրանից այն կողմ ոչինչ չկա, դա կնշանակի որ արդեն անելիք չունենք, դա արդեն վերջը կլինի:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենատպավորիչ հանդիպումը:
Ինգա: Տպավորիչ հանդիպումներ շատ են եղել: Մենք աշխատում ենք այնպիսի բնագավառում, որտեղ առիթ ենք ունենում շփվել շատ հաճելի մարդկանց հետ, որոնք ունեն հարուստ ներաշխարհ և դժվար է առանձնացնել որևէ մեկին: Յուրաքանչյուրից նոր բան ենք սովորում:
Անուշ: Մենք արտասովոր ենք համարում այն մարդկանց, որոնք, իրենցից բարձր արժեք ներկայացնելով հանդերձ, շատ հասարակ և սովորական են, բայց իրականում այնքան բան կարելի է նրանցից սովորել: Մեր շրջապատում եղած նման մարդիկ մեծ դեր են խաղացել մեր բնավորության կերտման մեջ, մեր հայացքների ձևավորման մեջ:
Հայկական շոուբիզնեսում ու՞մ եք համարում Ձեր հիմնական մրցակից:
Անուշ: Իրականում մենք ոչ ոքի հետ չենք մրցում: Մենք ապրում ենք մեր փոքրիկ աշխարհում, մեզ համար շատ թանկ մարդկանց հետ, և ոչ ոքի ոչինչ չենք ձգտում ապացուցել:
Ինգա: Յուրաքանչյուր իր դերն ունի այս ասպարեզում, և հեռուստադիտողը կամ հանդիսատեսն ինքը կարող է ընտրել, թե ում է ուզում լսել:
Ինգա և Անուշ Արշակյաններ քույրերի` մեզ ներկայացվող կերպարը իրական է, թե դա միայն միֆ է, և իրականում Ձեր մեջ կա ներքին կոնֆլիկտ և մրցակցություն (Այս հաղթող ճանաչված հարցը ուղարկվել էր Իրինա Ժամհարյանի կողմից):
Ինգա: Այս հարցի վերաբերյալ ես կարող եմ ասել հետևյալը. երեկ իմ ծննդյան օրն էր և ես փառք էի տալիս Աստծուն, որ ծնվել եմ հենց այդ ընտանիքում, հենց այդ ծնողներն ունեմ, հենց այս քույրն ունեմ, որովհետև մեր ճանապարհը միասին է կառուցվել: Շատ դեպքերում, եթե նա չլինի, ես կկոտրվեմ և հակառակը: Մենք միմյանց կարծես լրացնում ենք: Միգուցե և մենք պատկերացնում ենք միմյանց առանձին, բայց մեր միասին լինելը մեզ հարմարավետության զգացում է տալիս:
Անուշ: Եթե ինչ-որ տեղ կա կոնֆլիկտ, լինի դա ընտանիքում, թե մարդու ներսում, ինչքան էլ փորձես թաքցնել, միևնույնն է, մի օր անպայման կերևա: Անհնար է անընդհատ ինչ-որ դեր խաղալ:
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: