ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
NEWMAG: Քույրերի մտորումները երգի, կյանքի, տղամարդկանց և թուլությունների մասին
NEWMAG: Քույրերի մտորումները երգի, կյանքի, տղամարդկանց և թուլությունների մասին
20.06.2009
Մանուկ հասակում սիրո՞ղ քույրեր էիք:

- Անուշ. Տարիքով տարբեր էինք, բայց միշտ խաղում էինք միասին: Այնպիսի խաղեր էինք հորինում, որոնք միայն երկուսիս համար էին: Մի խաղ էի հորինել. բարձր ձայնով երգում էի որևէ երգ, Ինգան էլ այդ ընթացքում պետք է մի այլ երգ երգեր: Հաղթում էր նա, ով չէր շեղվում : Ինգան միշտ լաց էր լինում, բողոքում էր, որ ես նրան դիտավորյալ շեղում եմ: Բայց գուցե դրա արդյունքն է, որ այսօր նա կատարյալ է երկրորդ ձայնի առումով, վայրկենապես գտնում է ճիշտ տոնայնությունը, և ոչինչ չի կարող նրան շեղել: Այդ մանկական խաղի շնորհիվ է Ինգան այսօր իդեալական անսամբլիստ, կարողանում է միաժամանակ և՛ ինձ լսել, և՛ իր թեմայից չշեղվել:
- Ինգա. Իմ մանկությունը խաղալիք մեքենաներն են, օդանավերը, տղաների հետ ծառ բարձրանալը, բակում խաղերը, մամայի շյուղերով իբր ջութակ նվագելը, Օյստրախի և Կոգանի կատարումները հիացմունքով ունկնդրելը… Ես փոքրիկ ավազակ էի, ամեն ինչ խառնում էի: Շատ շարժուն էի և շատ շփվող: Իսկ Անուշին փոքրուց հիշում եմ միշտ գիրքը ձեռքին: Դա մեր տարբեր բևեռներ լինելու ապացույցներից մեկն է. ինձ ստիպում էին, որ կարդայի, նրան ստիպում էին, որ դադարեր կարդալ: Մի անգամ Անուշը կորել էր: Երեք ժամ փնտրում էին տանը, բակում, հարևանների մոտ, արդեն պատրաստ էին դիմել ոստիկանություն: Հանկարծ Անուշը գտնվեց… սառնարանում: Մաման սառնարանը դատարկել մաքրել էր, դուռն էլ բաց թողել` օդափոխելու համար: Անուշը գիրքը վերցրել, մտել էր դատարկ սառնարանը, կարդացել-կարդացել ու… քնել:

Սիրու՞մ եք առանձնություն:
- Անուշ. Սիրում եմ որոշ չափով: Անհասկանալի է, թե ինչու են մարդիկ ձգտում խախտել իրենց և ուրիշների անձնական տարածությունը: Չէ՞ որ բնության մեջ էլ ամեն ինչ պայքարում է իր տարածության համար, իր տեղի համար: Իսկ այդ տեղը գտնելու համար մենակյացի կյանքով է պետք ապրել: Իզուր չէ, որ մարդկության պայծառ ուղեղները հեռանում էին մենաստաններ, անապատներ` ճգնավորության, որպեսզի աղոթեն,գտնեն իրենց, հասնեն կատարյալ ներդաշնակության: Պետք է նախ գտնես քեզ, հետո ներքին հարստությունդ բաժանես մարդկանց: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում: Դրանով է բացատրվում իմ փոքր-ինչ ինքնամփոփ, պարփակված լինելը: Թեպետ սիրում եմ նաև շփվել, շատ եմ սիրում պատմել, թե ինչով եմ զբաղվում: Մեր արվեստը, բարեբախտաբար, տալիս է այդ ինքնարտահայտման հնարավորությունը:
- Ինգա. Անուշը շատ զգայուն մարդ է, շատ: Նա կարող է օդում զգալ ամենանուրբ զգացմունքը և տրամադրությունը, որը նույնիսկ դեռ չի հասունացել: Ամեն մարդ ունի իր ներքին, փոքրիկ աշխարհը: Անուշի ներաշխարհը շատ մեծ է, և դրանից են ծնվում հիանալի, անկրկնելի գործեր: Դրանք իրենն են, իր ներաշխարհի արտահայտությունն են, բայց յուրաքանչյուրը կարող է դրանցում իր համար մի բան գտնել: Դա բնածին տաղանդ է, դա չես կարող ձեռք բերել:

Այսքան տարբեր լինելով` ինչպե՞ս եք հաջողացնում այսքան արդյունավետ համագործակցել:
- Ինգա. Միմյանց լրացնում ենք աշխատանքում և կյանքում: Ինձ ավելի բնորոշ է կազմակերպչական, ադմինիստրատիվ ջիղը, մինչդեռ Անուշն ավելի ստեղծագործող է…
- Անուշ. Այո՛, ես պատասխանատու եմ ստեղծագործական մասի համար: Ինգան էլ առաջ է տանում իմ ստեղծագործական իդեաները: Նա շատ ավելի ակտիվ է ու նախաձեռնող: Սակայն, միաժամանակ, նա ներքուստ շատ փափուկ է և զիջող: Ես ավելի ամբիցիոզ եմ: Կարծում եմ` եթե իմ հավակնությունները չլինեին, մենք այսքան առաջ չէինք գնա մեր ոճի առումով: եթե չլինեին Ինգայի էներգիան և կազմակերպչական ունակությունները, ես կկոտրվեի: Բայց նա նաև նուրբ ու խոցելի անձնավորություն է, որին շատ հեշտ է նեղացնել: Երբ ինքն է կոտրվում, ես ուղղակի խուճապի եմ մատնվում:
- Ինգա. Անուշը, անշուշտ, ոչ միայն ստեղծագործական առումով է լիդեր: Բնականաբար, ինչպես և ցանկացած միջավայրում, մեր մեջ էլ են տարաձայնություններլինում: Սակայն դրանց քննարկումը ծնում է մի դրական բան: Բացի այդ, մեզ օգնում է այն, որ մենք միևնույն ընտանիքում ենք ծնվել ու միասին ենք աշխատում: Ուրեմն այդպես էր կանխորոշված:

Այդ մտերմությունը և միասնությունը չի՞ խանգարում յուրաքանչյուրիդ անհատականությանը:
- Ինգա. Մեր գաղտնիքն այն է, որ երկուսով ենք: Ու երկուսով կազմում ենք մի ամբողջական անսամբլ: Բայց մենք երկու կես չենք, մենք երկու ամբողջական անձնավորություն ենք, որոնք շատ տարբեր են, բայց շատ լավ համագործակցում են: Երաժշտության մեջ Անուշը միշտ առաջնորդվում է ստույգ սկզբունքներով, որն է պետք, որը` ոչ: Եվ միշտ ճիշտ է դուրս գալիս: Նույնն էլ առօրյայում: Շատ հաճախ նա ինձ ուղղորդում է:
- Անուշ. Շատ լավ է, որ տարբեր ենք: Հակադիր կարծիքն անհատի զարգացման գրավականն է: Իսկ Ինգան անհատականություն է… Անընդհատ գովում ենք իրար, սա՞ ինչ բան էր (ծիծաղում են):

Մի՞շտ ենք ունկնդրելու այդ ամբողջական անսամբլը, թե՞ծրագրում եք սոլո կարիերա սկսել:
- Անուշ. Մենք անպայման պետք է առանձնանանք: Հայ ֆոլկ ոճով ներկայանալն իմ նախաձեռնությունն է: Եվ վաղ թե ուշ այն կարող է ճնշել մի պայծառ անձնավորության` քրոջս: Մեկ այլ ժանրում (սիմֆոնի՞կ, ռոմա՞նս, դասակա՞ն) իրեն արտահայտելու մեծ ներուժ ունի Ինգան:
- Ինգա. Չենք ուզում նախապես ծրագրել, քանի որ դեռ շատ ենք համատեղ գործելու: Երբ ժամանակը գա, երկուսս էլ առանձին-առանձինշատ բան կունենանք ասելու:
- Անուշ. Մենք մեր ռեպերտուարի դեռ կեսն ենք կատարել: Հիմա վերջացնում ենք նոր սկավառակը, մի սկավառակ էլ արդեն պատրաստ է ուղեղումս: Մի խոսքով, միասին դեռ շատ բան ենք անելու: 

Ինչպե՞ս են ստեղծվում ձեր երգերը:
- Անուշ. Մենք և՛ գրում ենք երգեր, և՛ մշակում ժողովրդական երգերը` ավելացնելով որոշ տարրեր, կատարելով որոշ փոփոխություններ: Կարելի է ասել` ռեստավրացիա ենք անում: Երգեր ենք փնտրում արխիվներում, բանահավաքների հավաքածուներում:
- Ինգա. Մեզ համար սկզբուքային խնդիր է երգը լիովին հասկանալը: Աշխատում ենք բացահայտել երգերում թաքնված սիմվոլիզմը, պարզել դրա ստեղծման պատմութկունը: Իհարկե, հնարավոր չէ այդ սիմվոլիզմն ամբողջությամբ ներկայացնել հանդիսատեսին, դրա համար պետք կլինի յուրաքանչյուր երգին մի մեծ հաղորդում նվիրել: Այնպես որ` մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փոխանցենք երգի շունչը, էներգետիկան, հինական իմաստը: 
- Անուշ. Մենք շատ մեծ ժառանգություն ունենք` ժողովրդական երգերի ժապավենային ձայնագրություններ, որոնք, ցավոք, պահպանվում են ժշատ անբարենպաստ պայմաններում: Այդ ձայնագրությունները ներկայացված են եզակի օրինակներով, որոնք ուղղակի անհրաժեշտ է թվայնացնել և պահպանել: Դրանք ունկնդրելիս վոկալի ունիկալ դպրոց ես անցնում:

Ուրիշների հետ է՞լ եք նույնքան արդյունավետ համագործակցում, որքան իրար հետ:
- Ինգա. Անուշը սիրում է մարդկանց ջերմություն պարգևել անկախ նրանից` կգնահատվի՞ դա, թե՞ ոչ: Մինչդեռ ինձ համար դա կարևոր է. ես ուզում եմ, որ դիմացինս հասկանա և գնահատի արվածը: Անուշը շատ բաց է, հաճախ ասում է այն, ինչ մտածում է: Իսկ ես հաճախ մտածում եմ` ասե՞մ, թե՞ ոչ:
- Անուշ. Ինգային շատ է ցավ պատճառում այն, որ մի բան չի գնահատվում:Իմ անմտությունը նա ավելի ծանր է տանում, քան ես ինքս: Անհանգստանում է, որ ինձ համար շատ դժվար կլինի, երբ նա իմ կողքին չլինի: 
- Ինգա. Համոզված եմ, որ ամեն արածդ բումերանգով հե է գալիս: Պետք է բաց լինես, լավատես լինես: Կարծում եմ` մեզ դա հաջողվում է…
- Անուշ. Հաջողվում է: Մենք միշտ աշխատում ենք լավ, բարեկամական ու ջերմ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց հետ շփվում և աշխատում ենք: Մենք աշխատում ենք զսպել ցանկացած բացասական զգացում, կոպտելու, վիրավորելու, կամուրջները վառելու և հեռանալու ցանկությունը, որից ոչ ոք ապահովագրված չէ:

Դաստիարակությա՞ն արդյունք է:
- Անուշ. Կյանքի փորձի արդյունք էև շատ բարդ բաների, որոնք տեղի են ունենեւմ մարդու ներսում: Պարզ օրինակ են ընտանեկան հարաբերությունները, երբ ծնողները որոշ քայլեր են անում ի սեր երեխաների, երեխաները` հանուն ծնողների…
Ձեր ընտանիքի՞ պատկերն է:
- Ինգա. Մեր ընտանիքի և ծնողների մասին կարող ենք խոսել ժամերով: Մեր ծնողները ժամանակակից մարդիկ են: Նրանք ընդունում են կոմպլեքսներից զերծ լինելը, բայց դա չեն շփոթում ամբարտավանության հետ: Նրանց հաջողվել է ամենակարևորը` սահմանների ճիշտ ընկալումը և ընկերական հարաբերությունների հաստատումը: Մենք ընկերներ ենք, մենք մի բռունցքի պես ենք: Սա մեր հաջողության գաղտնիքներից մեկն է: Մենք շատ նվիրված նք միմյանց, և նույնիսկ այն, որ, զբաղվածության պատճառով քիչ ենք շփվում, չի կտրում մեր կապը:
- Անուշ. Յուրաքանչյուր մարդու մեջ հիմքը դրվում է հենց ընտանիքում: Հետո նոր իրենց ազդեցությունն են ունենում շրջապատը, ուսումը: Մեր ընտանիքը ստեղծել է մեր հիմքը, գրագիտություն է տվել, ոչ միայն կիրթ լինելու առումով, այլև գրագիտություն` մարդկային հարաբերություններում:

Հռչակը և ճանաչումը չե՞ն պարտադրում ավելորդ շփումներ, չե՞ն խանգարում ընկերություն անելուն:
- Ինգա. Անշուշտ ճանաչման հետ հայտնվում են բարեկամներ, որոնց մասին երբևէ չես լսել, կամ նույնիսկ ազգանվանակիցներ, որոնք ուզում են բարեկամանալ: Ըմբռնումով ենք մոտենում: Իսկ իրական ընկերներին կարելի է մատների վրա հաշվել: Ճիշտ է, մենք մեծ շրջապատ ունենք, շատերի հետ ունենք ընդհանուր հետաքրքրություններ: Սակայն շատ քիչ են այն մարդիկ, որոնց հետ կարող ես մինչև վերջ բացվել: Ինձ համար` ընտանիքիս անդամներն են, հարազատներս: Անուշն է իմ ամենամտերիմ ընկերը: 
- Անուշ. Մենք շփվում ենք այն մարդկանց հետ, ում հետ աշխատեւմ ենք: Ժամանակի ընթացքում շատ գեղեցիկ ընկերություն է ստացվում: Ես ընկեր եմ կոչում նրանց, ում հետ ընդհանուր գծեր ունեմ: Հնարավոր չէ, իհարկե, ամեն ինչում համընկնել: Բայց հազվագյուտ երջանկություն է, երբ կարող ես ազատ խոսել, հասկավել և հասկանալ:

Հավատու՞մ եք ճակատագրին:
- Անուշ. Ե՛վ հավատում եմ, և՛ ոչ: Ճակատագիրը կարելի է փոխել: Կարող ես փոխել այն բացասականը, որը բաժին է հասել քեզ, կաորղ ես դա անել` ինքդ քեզ վրա ճիշտ աշխատելով, աղոթքով: Բոլոր կրոններն են քարոզում, որ իրականում մենք ուժեղ ենք, անօգնական չենք և տարբեր ճանապարհներ ընտրելու հնարավորություն ունենք:
- Ինգա. Կանխորոշված է, այո՛, բայց մարդուն միշտ ընտրելու հնարավորություն է տրվում: Մեր կյանքում էլ բոլոր կարևորագույն պահերը ընտրությամբ են որոշվել: Ճիշտ ընտրություն անելը շատ դժվար գործ է, և դա էլ ենք մենք ընտաիքի օգնությամբ արել: Եվ Աստված մեզ միշտ ուղղորդել է, ինչ-որ նշաններ տվել:

Կրոնական պատկերացումները ձեզ համար կարևո՞ր են:
- Ինգա. Հավատը մեզ համար շատ կարևոր է, թեև ամեն կիրակի չենք գնում պատարագի: Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու եկեղեցին իր ներսում է: Կատարյալ մարդ չկա, բայց մենք աշխատում ենք ճիշտ ապրել, փորձում ենք քրիստոնյա լինել:
- Անուշ. Չեմ սիրում, մարդիկ գովազդում են իրենց առաքինությունը: Դա միշտ տհաճ լարվածություն է առաջացնում: Բայց շատ անգամ, փակուղի ենք մտել, անելանելի դրության մեջ ենք ընկել, հայտնվել ենք անդունդի եզրին` անսպասելի մի ելք է հայտնվել, լույսի փրկարար շող է ճառագել:

Ո՞րն է կին-տղամարդ հարաբերութան ձեր մոդելը և «իսկական տղամարդու» պատկերը:
- Ինգա. Այդ հարաբերություններում նախ պետք է լինի փոխադարձ հարգանք: Զգացմունքները, անշուշտ, շատ կարևոր են: Փոխադարձ հարգանքը և ընկերությունը, փոխըմբռնումը և փոխզիջումը նույնպես անհրաժեշտ են: Դրանք են այն հիմնական արժեքները, որ ես կուզեի տեսնել իմ տանը: մարդ պետք է ձգտի դեպի տուն: Տղամարդու ամենակարևոր գծե՞րը. առնականություն, բարություն, խելացիություն, դիվանագիտություն, աշխատասիրություն, նպատակասլացություն: Սա է կարևոր ընտանիքի համար: Ես դեռ սպասում եմ, ես դեռ փնտրում եմ նրան, ում հետ ինձ ապահով, հպարտ և լիարժեք կզգամ, ում ուսին կկարողանամ հենվել և մի պահ թուլանալ: Գուցե նա էլ ինձ է փնտրում…
- Անուշ. Ինձ շատ է դուր գալիս Պիգմալիոնի մասին լեգենդը: նա մարմարից քանդակեց կնոջ իր իդեալը և սիրահարվեց դրան: Այս լեգենդը շատ ճշգրիտ է հաղորդում իմ մոտեցումը: Ցակացած կին, որքան էլ ուժեղ լինի, երազում է հանդիպել այն քանդակագործին, որն իրեն կկերտի մարմարից: Տղամարդն էլ իր հերթին ցանկանում է ստեղծող լինել իր ընտանիքում, Պիգմալիոնի պես, որն աստվածներին աղաչեց, որ կյանք պարգևեն իր քանդակին:

Կանանց բնորոշ թուլություններ ունե՞ք:
- Անուշ. Շոկոլա~դ: Քաղցրավենիքից ընդհանրապես չեմ կարող հրաժարվել:
- Ինգա. Ես գլխարկամոլ եմ: Շատ եմ սիրում գլխարկներ: Սիրում եմ նաև գեղեցիկ հագուստ:
Ամենահետաքրքիր հաճոյախոսությունը, որ ստացել եք`…
- Ինգա. Օ~, այդքանի մեջ չեմ հիշի…
- Անուշ. Իսկ ես մեկը հիշում եմ: Մի երտասարդ մեր CD-ին լսեց և հարցրեց, թե ով է գաղափարի ու մշակումների հեղինակը: Ինգան ասաց` Անուշը: «Տար ինձ քո աշխարհ», - ասաց նա: Տպավորվել է:
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: