ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
TV Ալիք. «Ամեն մեկս իր ներաշխարհով յուրովի է»
TV Ալիք. «Ամեն մեկս իր ներաշխարհով յուրովի է»
07.03.2013
Մեր հյուրերն են հայկական շոու-բիզնեսի ամենայուրօրինակ գեղեցկուհի քույրերը` Ինգա և Անուշ Արշակյանները
- Բարև, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջագային տոնի առթիվ, ինչպե՞ս եք տրամադրված նշել, ի՞նչ է պետք, որ տոնը նշանակալից դառնա:
Ինգա. – Շնորհակալություն շնորհավորանքների համար, մենք նույնպես ուզում ենք շնորհավորել բոլոր մայրերին, կանանց և աղջիկներին, մաղթել նրանց երջանկություն, սեր և բարեկեցություն: Մեզ, ինչպես և բոլորին, հարկավոր է ջերմություն և սեր:
- Միմյանց ինչպե՞ս եք շնորհավորում:
Անուշ. – Փոքրիկ հուշանվերներով և ծաղիկներով:
- Կհիշե՞ք ձեր ամենայուրօրինակ տոնը, որ միասին նշել եք:
Անուշ. – Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում` աշխարհի տարբեր ծայրերից բերված վարդերի պարտեզում:
- Տղամարդիկ հաճախ են կանանց մեղադրում, թե կինն ինքը չգիտի` ինչ է ուզում: Կարծում եք` այդ խոսքն արդարացվա՞ծ է. չգիտե՞ք` ինչ եք ուզում:
Ինգա. – Կարծում ենք` կանանց մեծ մասը գիտի` ինչ են ուզում, ուղղակի մի փոքր նրբություն կա. եթե կինը խոստովանի այդ, նա կսահմանափակի տղամարդու երևակայությունը` այդպիսով սպանելով տղամարդու ստեղծագործ միտքը, որը կարող է հրաշքներ գործել: Չէ՞ որ լավագույն ռեժիսորները, նկարիչները, պոետները և կոմպոզիտորները տղամարդիկ են` ներշնչված կանանց գեղեցկությամբ:
- Գրեթե միշտ ձեր բեմական հագուստները շատ յուրօրինակ են` համեմված տարազային էլեմենտներով: Առօրյայում ի՞նչ ոճ եք նախընտրում, և արդյոք համընկնու՞մ են Ձեր ճաշակները:
Ինգա. – Առօրյայում տարազային տարրերով համեմված հագուստ չենք կրում, բայց և բազմության հոսանքին էլ չենք միախառնվում: Դժվար է մեկ-երկու բառով բնորոշել մեր առօրյա ոճը, այն մի քանի ոճերի միաձուլում է և, այդ ամենի հետ միասին, իրարից էլ ենք տարբերվում` սկսած զարդերի ընտրությունից մինչև սանրվածքը:
- Նրանք, ովքեր շատ են սիրում ձեզ և ձեր երգերը, հետաքրքրվում են, թե ինչու չեք ամուսնանում: Արդյոք կարիերան խանգարու՞մ է դասավորել անձնական կյանքը, թե կես-լուրջ կես-կատակ` երկու եղբայրների եք սպասում:
Անուշ. – Դեռ չենք գտել մեզ համապատասխան տղամարդկանց, և հիմա եկել ենք այն եզրակացության, որ միգուցե կարիերան է խոչընդոտ հանդիսացել ընտանիք կազմելու հարցում: Հուսանք` ամեն ինչ կկարգավորվի…
- Ձեր ճաշակը համընկնու՞մ է տղամարդկանց հարցում:
Անուշ. – Ոչ, մեր ճաշակը չի համընկնում ոչ միայն տղամարդկանց, այլ նաև շատ այլ հարցերում:
- Սկսեցիք անհատական երգերով, բայց արդեն շատ երկար տարիներ ներկայանում եք դուետով, մտածու՞մ եք անհատական անհատական կարիերա ունենալու մասին:
Անուշ. – Այո, իհարկե:
- Անհատական երգելու դեպքում, կարծում եք, կտուժի՞ ձեր երգը:
Իմգա. – Ոչ, քանի որ ամեն մեկս իր ներաշխարհով յուրովի է և ասելիք ունի:
- Կան փոքրիկ քույրիկներ, ովքեր երազում են մեծանալ և ձեզ նման դուետ կազմել: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:
Ինգա. – Լինել համերաշխ, աշխատասեր և լավատես:
- Ինչո՞վ է պայմանավորված ձեր այսօրվա պասսիվությունը, ե՞րբ կունկնդրեք ձեր նոր երգը:
Անուշ. – 2012թ. Մեր երևանյան հանդիսատեսի համար մի փոքր պասսիվ ենք եղել, քանի որ համերգներով հիմնականում արտերկրում ենք շրջագայել: Այս տարի կներկայացնենք մեր նոր ձայնասկավառակը և տեսահոլովակը:
- Ի՞նչ նվերներ կցանկանաք ստանալ տոնին:
Ինգա. – Յուրաքանչյուր բան, որը սրտանց, անկեղծ և անշահախնդրորեն է նվիրվում, անսահման թանկ է մեզ համար:
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: