ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
TV Մոլ.Թող չթվա, թե մեզ ամեն ինչ հեշտ է տրվում
TV Մոլ.Թող չթվա, թե մեզ ամեն ինչ հեշտ է տրվում
25.06.2010
«Եվրատեսիլից» հետո Արշակյան քույրերի գրեթե կեստարյա բացակայությանը էկրաններից ու բեմերից թերևս երկու բացատրություն ունի. կամ` մրցույթն Անուշից և Ինգայից այնքան ուժ է խլել, որ «վերականգնման» լուրջ կարիք կար, կամ էլ` ելույթի հաջողությամբ թև առած անվերջ եվրոպական հյուրախաղերի մեջ են: Իրականում պարզվեց` ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը…
Ինգա – Պարզապես «Եվրատեսիլից» հետո որոշակի դադար էինք վերցրել. սպասում էինք մեր նոր ձայնասկավառակը ներկայացնելուն: Ահա օրերս այդ ձայնասկավառակի շնորհանդեսի հետ մեկտեղ կներկայացնենք նաև «Հայաստան» հիմնադրամի «Մենք ենք, մեր սարերը» երգի տեսահոլովակը: Ի դեպ, այդպես էլ անվանեցինք մեր ձայնասկավառակը: Այնպես որ մեր երկրպագուները կրկին կլսեն ու կտեսնեն մեզ:
- Իսկ Եվրոպա՞ն. մի՞թե «Եվրատեսիլը» ձեզ համար արևմտյան համերգասրահների դռներ չբացեց:
Ինգա – Կարելի է ասել` «Եվրատեսիլը» զգալիորեն ընդլայնեց մեր լսարանը: Ի դեպ, մի շարք եվրոպական ռադիոկայաններ դիմել են մեր պրոդյուսերներին խնդրանքով` իրենց տրամադրել մեր նոր ձայնագրությունները, մասնավորապես` նոր ձայնասկավառակը: Եթե մեր երգն այդ մրցույթում չհնչեր ու չընդունվեր, նման կարգի ռադիոեթերները մեծ ջանքեր ու գումարներ կպահանջեին:
Անուշ – Համերգների հրավերներ էլ ունենք. դրանք այժմ քննարկման փուլում են:
- Պետք է ենթադրել, որ համագործակցությունը «Fresh Art»-ի հետ ձեզ ավելի մեծ ճանաչում բերեց Ռուսաստանում:
Անուշ - Այո՛, ու դրան նպաստեց նաև մեր մասնակցությունը մի շարք ռուսաստանյան ռեյթինգային հեռուստահաղորդումներին` «Малахов +», «Comedy club»… Սակայն պետք է ասենք, որ մեր չնախատեսված ելույթները այդ օրերին կազմակերպված միջոցառումների ժամանակ պակաս արձագանքներ չունեցան նաև մյուս երկրներում: Օրինակ` մրցույթի նախօրեին այսպես կոչված «Евродом»-ում տեղի ունեցած Հունաստանի և Բելառուսի երեկույթների ժամանակ նրանց ազգային երգերը երգեցինք: Ու քանի որ դա հեռարձակվում էր վերոնշյալ երկրներում, մեր ելույթը անսպասելի մեծ արձագանք ունեցավ ու այնտեղից մեզ բազմաթիվ ձայներ բերեց: Նույնիսկ, ինչպես հետո տեղեկացանք, մի խումբ հույներ ու կիպրոսցիներ բողոք են ներկայացրել իրենց երկրների եվրատեսիլյան գրասենյակներ` թե ինչու՛ տեղ չհասան իրենց քվեները:
- Ի դեպ, այսօր` որոշակի ժամանակ անց, երբ արդեն «սթափ աչքով» եք նայում ձեր ելույթին, ինչ-ինչ թերություններ գտնու՞մ եք:
Ինգա – Տարօրինակ կլիներ, եթե որևէ արտիստ իր արածում թերություն չտեսներ: Այնուամենայնիվ ասեմ, որ մենք` նկատի ունեմ ոչ միայն Անուշին, այլև մեր ամբողջ թիմին, արեցինք ինչ հնարավոր էր: Բայց ելույթի այդ 3 րոպեի ընթացքում ամեն ինչ չէ, որ մեզնից էր կախված: Խոսքս մասնավորապես մեր համարի լուսավորությունը ապահովողների մասին է, կամ նկարահանող խմբի: Մենք ունենք գլխավոր փորձի ժամանակ արված մեր` սիրողական նկարահանումը, որտեղ ամեն ինչ շատ պայծառ է ու գեղեցիկ: Ցավոք, մեր համարի բեմադրության գրեթե 80 տոկոսը հեռուստադիտողը չտեսավ:
- Մինչդեռ այդ առավելությունները նկատեցին ձեր մրցակիցները, նույնիսկ ձեր հասցեին գովեստի խոսքեր ասաց թուրք երգչուհի Հադիսեն, ով, ըստ վերջերս շրջանառվող լուրերի, ձեզ հրավիրել էր Բուրսա` միասին երգելու նախքան Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն սկսվելը…
Ինգա - … Ճիշտն ասած` մենք անձամբ նման հրավեր չենք ստացել: Գուցե դա լրագրողական ապատեղեկատվություն էր:
- Իսկ գոնե առնչվե՞լ էիք Հադիսեի հետ:
Անուշ – Մի քանի բառ ենք փոխանակել, ինչպես մյուս բոլոր մասնակիցների հետ` մրցույթի հետնաբեմում կամ միջոցառումների ժամանակ: Նման դեպքերում ընդունված երկխոսություն էր. «Բարև Ձեզ, ինչպե՞ս եք, Ձեր երգը ինձ դուր է գալիս…»:
- Ի դեպ, ըստ լրատվամիջոցների, Թուրքիայում բնակվող մի ադրբեջանցի երգիչ էլ է ասել, որ հայ քույրերի ավանդական երգն ավելի լավն էր, քան Ադրբեջանի ներկայացուցիչների պարզունակ փոփը:
Անուշ - (Ժպտում է) Անշուշտ, միշտ էլ հաճելի է լսել մեր աշխատանքի բարձր գնահատականը, առավել ևս` մեր գործընկերներից:
- Համենայն դեպս, եթե հրավերն իսկապես լիներ, կմեկնեի՞ք Թուրքիա:  Իհարկե, դա պետք է որոշեին ձեր պրոդյուսերները, այնուամենայնիվ, հետաքրքիր է ձեր անձնական վերաբերմունքը:
Անուշ – Ասեմ, որ մինչ «Շարմի» հետ համագործակցելը մեզ մի անգամ հրավիրել էին Ստամբուլ` ելույթ ունենալու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը: Բայց այդ ժամանակ արտերկրում էինք ու չկարողացանք մեկնել: Թեև հաճույքով կհանդիպեինք հայ համայնքի հետ, ովքեր, կարծում եմ, ապրելով նման միջավայրում, ավելի շատ կարիք ունեն առնչվելու հայրենի ու հայապահպան մշակույթին: Իսկ մեր երաժշտաոճը, կարծում եմ, առավել քան կնպաստի դրան:
- Ի դեպ, երաժշտաոճի մասին. ձեր նոր ձայնասկավառակում այդ առումով էքսպերիմենտներ չե՞ք արել:
Ինգա – Կարելի է ասել` այն ամբողջովին է էքսպերիմենտալ. ազգայինն այնտեղ ներկայացված է ռոքային, ջազային, դիսկո, նույնիսկ հիփ-հոփ մեկնաբանությամբ: Կան նաև Անուշի հեղինակայիներգերը:
- Իսկ «Մենք ենք, մեր սարերը» երգը, որքան գիտեմ Մանե Հակոբյանն է գրել, ով նաև «Նոր պարի» հեղինակն է: Կարծես այս համագործակցությունը հաջողվել է, ինչպես և Դավիթ Բաբայանի հետ, ով այդ երկու երգերի տեսահոլովակների ռեժիսորն է: Նրանց ավելի լա՞վ է հաջողվում փոխանցել ձեր ձայնի ու հոգու «թռիչքը»:
Անուշ – Միանշանա՛կ: Մեր համագործակցությունն արդեն հաջողվել է և նրանց հետ աշխատելը շատ հետաքրքիր ու հաճելի է:
- Այնքան հաճելի, որ Ինգան, նույնիսկ անտեսելով իր վնասված ոտքի ցավը, շարունակում էր մարզերում մասնակցել տեսահոլովակի նկարահանումների՞ն:
Ինգա - Այո՛ (ժպտում է), բայց ճկարծեք, թե ոտքս նկարահանումների ժամանակ եմ վնասել` դա պատահել էր կենցաղային պայմաններում: Այնպես որ, որոշ ժամանակ ոտքսգիպսի մեջ էր, սակայն հերոսաբար նկարահանումների էի գնում: Բնականաբար, գիպսապատ ոտք կադրում չի երևում. նկարահանող խոիմբը դա արհեստավարժորեն քողարկեց:
- Երևի թե երգի ոգով ներշնչված` արիաբար դիմանում էիր ցավին ու անհարմարությանը:
Ինգա – Երևի: Ի դեպ, երգի ոգու մասին. այս գաղափարը ծնվեց «Եվրատեսիլում» տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Թերևս բոլորն են հիշում, թե ինչպես ադրբեջանցիների պահանջով Հայաստանի «տեսաայցեքարտից» հանվեց արցախցի տատիկի ու պապիկի արձանի պատկերը. ինչպես հայտնի է, այդ արձանը պաշտոնապես անվանում են «Մենք ենք, մեր սարերը»: Մեր երգը հենց նրա մասին է, որ հայերը վճռական են, տոկուն ու աննահանջ: Իսկ ինչ վերաբերում է ոտքիս, ապա այժմ ամեն ինչ կարգին է:
- Իմիջիայլոց, տեսնելով միշտ պայծառ ու խաղաղ Արշակյան քույրերին, շատերի մոտ այնպիսի տպավորություն է, թե նրանց մոտ միշտ ամեն ինչ լավ է, թե նրանց կյանքում ոչ մի անախորժություն կամ խոչընդոտ չի պատահում…
(Ծիծաղում են) Անուշ – Մենք շատ բան ենք սովորել իսկապես ուժեղ մարդկանցից: Շատ կարևոր է, երբ մարդ ինքն իր հետ հաշտ է: Մեզ նաև օգնում է մեր ընտանիքը, մեր հավատքը, այժմ էլ մեզ հետ աշխատող պրոֆեսիոնալ մարդիկ: Այնուամենայնիվ, թող չթվա, թե մեզ ամեն ինչ շատ հեշտ է տրվում, որ ամեն ինչի հետ միշտ համաձայն ենք ու հանդուրժող: Ամենևին, մենք կռվող ու պայքարող ենք, երբեմն իրար դեմ ենք դուրս գալիս: Ու սովորաբար այդ վեճերի արդյունքում այնքա~ն հետաքրքիր գաղափարներ են ծնվում…
- Չլինի՞ պրոդյուսերների հետ էլ եք վիճում:
Ինգա - (Դարձյալ ծիծաղելով) Այո՛, այն էլ ինչպե~ս… Եթե ավելի լուրջ` դրանք ստեղծագործական բանավեճեր են: Ի դեպ, մեր պրոդյուսերներն էլ են իրենց գաղափարի համար կռվող մարդիկ, քանի որ իրենց գործի նվիրյալներն են: Կարևորը` ինչ արվում է, ընդհանուր գործի համար է արվում:
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: