ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
TV Մոլ. Անուշ և Ինգա Արշակյանները համատեղեցին ռոքն ու … գութանը
TV Մոլ. Անուշ և Ինգա Արշակյանները համատեղեցին ռոքն ու … գութանը
09.02.2011
Երբ վերջերս արձակագիր Ալվարդ Պետրոսյանին հարցրին, թե հայ երգիչներից ում է կարոտել և ում կցանկանար լսել, պատասխանել էր` Տաթևիկ Հովհաննիսյանին և Արշակյան քույրերին: Իրոք, Անուշին ու Ինգային շատերն էին կարոտել. վերջին մեկ տարում նրանց համառ լռությունը ասեկոսեների առիթ էր դարձել` իբր թողել են բեմն ու երգարվեստից հեռացել: Իսկ երբ օրերս նոր թափով ու նորովի նրանք հայտնվեցին մեր հեռուստաէկրաններին, շատերի մեջ (մենք էլ բացառություն չենք) հարց ծագեց` ու՞ր էին այսքան ժամանակ և ինչու՞ չէին երևում` գոնե մեկ-մեկ:
Ինգա – Աշխատում էինք, երգեր գրում-ձայնագրում, նաև պատրաստվում էինք նորովի ներկայանալ հանդիսատեսին:
- Բայց «հին ներկայությունն» էլ վատ չէր:
Անուշ – Երևի թե փոքր-ինչ պարզաբանելու կարիք կա. մենք չենք դավաճանել ազգային ոճին, ուղղակի փորձում ենք այն մատուցել այլ երաժշտաոճերի հետ համակցված: Երաժշտաոճերի, որոնք վաղուց ենք լսում ու սիրում` ռոք, ջազ, և որոնք, կարելի է ասել «նստած» են մեր մեջ:
Ինգա – Դժվարանում ենք ժանրային որակումներ տալ մեր նոր երգերին, թեև կարելի է որակել ֆոլկ-ռոք, ջազ-ֆոլկ… Մեր երգացանկում են նաև Անուշի հեղինակային երգերը:
- Իսկ նախկինում միայն փո՞փ-ֆոլկն էր:
Ինգա – Չէի ասի. ավելի ճիշտ` ազգային երգերն էին` մատուցված ժամանակակից գործիքավորմամբ: Առհասարակ փոփը դյուրամարս ու հեշտ ընկալելի է: Իսկ մեր երգերը, ճիշտ է` տպավորվում են, բայց հեշտ չեն ընկալվում: Գուցե որոշ երաժշտական ֆրազներ հիշվում են, սակայն ոչ ամբողջ երգը: Որովհետև ազգայինն այնքա~ն բազմերանգ է, այնքա~ն շատ ինֆորմացիա է իր մեջ կրում… Օրինակ` մեր նախորդ երգերից` «Հարսանեկան»-ում տարբեր մարզերից հավաքած յոթ երգ էր միաձուլված:
- Քանի որ ծոսք եղավ նախորդ երգերից, հիշեցի, որ ձեր համագործակցությունը նախկին պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ շատ համկարծ ու կտրուկ ավարտվեց: Ինչո՞վ էր պայմանավորված դա:
Ինգա – Բոլորիս կյանքը, ստեղծագործական նույնպես, փուլերից է բաղկացած: Գրիգոր Նազարյանի հետ համագործակցությունը շատ արդյունավետ էր` մի շարք տեսահոլովակներ, համերգ, ինչի համար շատ շնորհակալ ենք: Բայց դա մի փուլ էր, որն ավարտվեց: Ի դեպ, դա ինքնաբերաբար ստացվեց, և որոշումը միասին ենք կայացրել` առանց որևէ վեչի կամ կոնֆլիկտի:
- Հավատում եմ, քանի որ Գրիգորին օրերս տեսա ձեր երկու նոր տեսահոլովակների շնորհանդեսի հյուրերի շարքում` «Ավանգարդ Ֆոլկ» ակումբում: Դա նրա՞ գաղափարն էր, որ «Շարմ» պրոդյուսերական կենտրոնը Ձեզ իր «թևի տակ» առնի:
Ինգա – Ո՛չ. այդ համագործակցությունն էլ ինքնաբուխ ծնվեց: Մի տարի առաջ ինչ-որ կազմակերպությունից մեզ առաջարկված պայմանագրի ինչ-ինչ դրույթներ պարզաբանելու ու «ստորջրյա խութերից» խուսափելու համար դիմեցինք «Շարմ հոլդինգին». ցանկանում էինք լսել այս գործին գիտակ մարդկանց խորհուրդները: Այդ ընթացքում էլ ծանոթացանք «Շարմի» լուրջ աշխատաոճին, թեմային մոտեցմանը, որը մեզ շատ դուր եկավ: Նրանք էլ մե՛զ գիտեին, հետո ծանոթացան մեր անելիքներին ու հավանեցին մեր նոր ծրագրերը, և այդպես ծնվեց մեր համագործակցությունը:
- Պետք է ենթադրել, որ եթե չսկսեիք համագործակցել «Շարմի» հետ, ապա հնարավոր է` համաձայնեիք այն առաջարկին, որը, ինչքան հասկացա, արտերկրից էիք ստացել: Ու բացառված չէր, որ Արշակյան քույրերին Հայաստանում չէիք լսի:
Անուշ – Այսօր դրա մասին կարիք չկա խոսելու, քանի որ այժմ մենք այստեղ ենք ու աշխատում ենք «Շարմի» հետ: Ու միասին արդեն ահագին աշխատանք ենք արել:
- Օրինա՞կ…
Ինգա - … Օրինակ` նոր ձայնասկավառակի համար երգեր ենք ձայնագրել, որոնցից երկուսն արդեն ներկայացրեցինք տեսահոլովակների միջոցով` «Գուփանն» ու «Ճանապարհը». ռեժիսորներն են` Դավիթ Բաբայանն ու Դավիթ Սահակյանցը: Իսկ ալբոմը կթողարկվի մոտ ապագայում: Այն շատ բազմաոճ է ու բազմերանգ, և, կարծում եմ, մի փոքր տրբերվում է մեր նախորդ իմիջից:
- Այդ տարբերությունը կանդրադառնա նաև ձեր կերպարի՞ն:
Անուշ – Մենք այդքան էլ չենք հեռանա այն կերպարներից, որոնցով մեզ ճանաչել ու ընդունել է հանդիսատեսը: Պարզապես հիմա յուրաքանչյուր երգ ու գործիքավորում, լինի դա ջազային կամ ռոքային տարրերով, համապատասխան վիզուալ կերպար է պահանջում: Երգը շահում է, երբ այն բեմից ճիշտ է մատուցվում: Բնականաբար պատրաստվում են բեմական նոր հագուստներ, նոր ոճային լուծումներով:
- Պետք է ասեմ, որ «Գութան» տեսահոլովակում անսովոր ռոքային հագուստով վատ չէիք նայվում: Դա, իհարկե, համահունչ էր երգի ֆոլկ-ռոք ոճին: Սակայն իմանալով, որ այն Անուշն է գրել, յուրաքանչյուրի մեջ հարց կծագի. որտեղի՞ց այդ քնքուշ օրիորդի մեջ կոշտ ռոքային ոգին:
Անուշ (ծիծաղում է) – Ես միշտ սիրել եմ ռոքը, որն ինձ համար խորհրդանշում է ազատություն և ոչ թե ագրեսիա: Ռոքը ճշմարտություն է, որն ազատ է, ինչպես հոգին:
- Հուսով եմ, որ նույն ազատությունը դուք կզգաք «Եվրատեսիլի» բեմում, եթե հանդիսատեսի քվեարկության արդյունքում ներկայացնեք Հայաստանն այդ մրցույթում: Ի դեպ, ճի՞շտ է, որ ձեր պատրաստած երգը կրկին ֆոլկի ու ռոքի համաձուլում է լինելու: Թե՞ Մանե Հակոբյանի գրած երգով եք հանդես գալու: 
Ինգա – Երգը դեռ չի ընտրվել: Շատ գեղեցիկ երգեր կան: Առաջնությունը կտրվի նրան, որն առավել կհամապատասխանի «Եվրատեսիլի» չափանիշներին` թեթև, հիշվող, տպավորիչ ու դրական զգացողություններ առաջացնող: Մենք իհարկե, կարող ենք գնալ ու ազգային տարազներով խաղիկներ երգել, սակայն դա ավելի սազական է միջազգային ֆոլկ-փառատոնին: Իսկ այստեղ պետք է հետաքրքիր համաձուլում, որի շուրջ դեռ մտածում ենք:
- «Եվրատեսիլին» մասնակցելու միտքն ու՞մ գաղափարն էր` Ձե՞ր, թե՞ «Շարմի»: Չէ՞ որ նախորդ տարիներին, շատերի սպասմանը հակառակ, դուք նման քայլի չէիք դիմում:
Անուշ – Այս որոշումը, ինչպես նաև յուրաքանչյուր որոշում, ընդունվել է մեր պրոդյուսերների հետ միասին: Ինչպես հասկանում եք, ոչ մի որոշում միայնակ չենք կայացնում, սակայն բոլոր հարցերում գալիս ենք ընդհանուր հայտարարի: Կարելի է ասել` որոշումները ընդունելիս գործում է թիմային մոտեցումը:
- Իսկ հետաքրքիր է, «Շարմ» պրոդյուսերական  կենտրոնի հետ կնքած պայմանագրում առօրեական սահմանափակումներ կա՞ն:
Ինգա – Առանձնահատուկ ոչինչ չկա, Փառք Աստծո, աշխատում ենք խելացի մարդկանց հետ: Թերևս կարևոր նախապայմանն այն է, որ մենք լինենք այնպիսին, ինչպիսին կանք:
- Իսկ պայմանագրում ամուսնությանը վերաբերող կետ կա՞…
Անուշ (ծիծաղում է) – Երևի թե կատակով պատասխանենք, որ յուրաքանչյուր թեկնածու մեր հայրիկից բացի մեր ձեռքը պետք է նաև մեր պրոդյուսերից խնդրի…
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: