ARM | ENG | RUS
HOME | CONTACT US
 
TV Մոլ. Ինգա և Անուշ Արշակյանների յոթ «Մեղքերը»
TV Մոլ. Ինգա և Անուշ Արշակյանների յոթ «Մեղքերը»
19.05.2011
Նկատի ունենալով հանրահայտ յոթ մահացու «մեղքերը»` կարելի է ասել, որ յուրաքանչյուրս այս կամ այն չափով մեղավոր ենք. նորմալ է երբեմն ծուլանալը, զայրանալը կամ նախանձելը… Մենք փորձեցինք պարզել` արդյո՞ք այդ «մեղքերից» ապահովագրված են մեր շոու բիզնեսի թերևս ամենաբարեպաշտ ու առաքինի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյանները: Կարծում ենք` նրանց այս խոստովանություններից հետո շատերը նորովի կբացահայտեն քույրերին` առանց կարծրատիպերի ու այսպես ասած` «տարազի»: Ինչպես մեղմ ժպիտով նկատեցին երգչուհիները. «Չէ՞ որ մենք էլ սովորական մարդիկ ենք…»

Զայրույթ
Անուշ – Առհասարակ ինձ հունից կարող է հանել ցանկացած իրավիճակ, որը դուրս է գալիս հսկողությունից. թէ՛ աշխատանքի մեջ, թէ՛ առօրյայում: Չէի ասի, թե իշխանատենչ մարդ եմ, բայց, օրինակ, շատ եմ բարկանում, եթե, ասենք, աշխատանքային որևէ օղակ ձախողման տակ է դնում ընդհանուր գործը: Վերջին հաշվով, եթե տվյալ դեպքում չբարկանաս, կարող է և առաջընթաց չլինի: բացի այդ, ես իմպուլսիվ մարդ եմ ու իմ հանդեպ անարդարության դրսևորման դեպքում հնարավոր է նույնիսկ բղավեմ: Սակայն դա շա~տ հազվադեպ է լինում, ավելի շուտ (ծիծաղում է) ես ու Ինգան ենք միմյանց վրա բղավում…
Ինգա – Կարծում եմ` յուրաքանչյուր իրավիճակ կարելի է հարթել հանգիստ խոսքով, ոչ թե գոռգոռալով: Երբեմն ուզում ես բարկանալ, թե. «Ինձ ոչինչ չի՛ հետաքրքրում` այս գործը պետք էր այս պահին արդեն պատրաստ լիներ, և վերջ», մեկ էլ հիշում ես, որ ինքդ էլ կատարյալ չես… Ինձ կարող է հունից հանել նաև անհասկացողությունը, երբեմն էլ նյարդայնացնել որոշ երկրպագուների անհարկի մտերմավարությունը: Բայց այդ ամենը հասկացնելու համար քաղաքակիրթ ձևեր կան: Առհասարակ որքան էլ նյարդայնացած լինեմ, զայրույթս կարողանում եմ զսպել: Թեև հետո հնարավոր է այն դուրս հորդի թաքուն արցուքների միջոցով…
Ծուլություն
Անուշ – Օ~ (ծիծաղում է) դա հիմնականում արտահայտվում է առավոտյան, երբ ոչ մի կերպ չեմ կարողանում արթնանալ: Հասնում է նրան, որ արդեն ամբողջ ընտանիքով են սկսում արթնացնել ինձ: Սակայն պետք է ասեմ, որ կենցաղում երբևէ չեմ ծուլանում. ի դեպ, ինքներս ենք անում տան բոլոր գործերը:
Ինգա – Իսկ ես շատ եմ սիրում սեղանը զարդարել, չեմ զլանում նաև այլ տնային հոգսերով զբաղվել… Մինչդեռ ստեղծագործական առումով շատ եմ դժվարանում ինչ-որ նոր գործի տրամադրվել, սկսել… Երբեմն, երբ պետք է լինում, օրինակ, նոր երգ հայթայթել-գտնել, գործում է «երկուշաբէիից կսկսեմ» սկզբունքը: Նոիյնը պատահում է նաև, երբ, ասենք, որոշ ընդմիջումից հետո պետք է լինում կրկին մարզադահլիճ հաճախել: Ի դեպ, երբ լլրագրողներից ոմանք որոշ ժամանակ առաջ ինձ նկատել էին մեքենա վարել սովորելիս, երևի մտածել էին, թե զլանում ոտքով քայլել. սակայն ասեմ, որ շատ եմ սիրում մեքենա վարել, թեև դեռևս չունեմ…
Գոռոզություն
Ինգա – Անշուշտ, հպարտանում ենք մեր աշխատանքով, մեր արածով, բայց դա ամենևին էլ գոռոզություն չէ: 
Անուշ – Թեև կողքից կարծիքներ ենք լսում, որ չշփվող ու նույնիսկ մեծամիտ ենք… Գուցե այդ տպավորությունը նրանից է, որ քիչ ենք լինում բազմապիսի հավաքույթներում… Սակայն շատ անծանոթներ մեզ հետ մի քիչ շփվելուց հետո ասում են. «Մենք ձեզ լրիվ ուրիշ  կերպ էինք պատկերացնում…»: Ի դեպ, մեր գործընկերներն էլ բազմիցս են խոստովանում, որ շատ են սիրում մեզ հետ ճամփորդել: Այնպես որ, չեմ կարծում, որ մենք առանձնահատուկ ու բարդ մարդիկ ենք:
Նախանձ
Անուշ – Կարծում եմ` նորմալ է, երբ ուրիշի որևէ լավ գործ տեսնելիս ինքդ էլ լիցքավորվում ես ու փորձում ես սովորել: Չգիտեմ` դա կարելի՞ է ստեղծագործական բարի նախանձ անվանել, թե ոչ, բայց օրինակ, երբ Ինգան ինչ-որ լավ երգ է լսում, հորդորում է ինձ, որ ես էլ մի գեղեցիկ երգ գրեմ:
Ինգա – Սակայն երբևէ չի եղել, որ նախանձենք որևէ մեկի հաջողությանը կամ ինչ-որ առանձնահատուկ կարողությանը: Անկեղծ ասած` պատահել է, որ ինքներս ենք տուժել մեր հանդեպ դրսևորված ակնառու նախանձից` թե՛ անձնական և թե՛ ընկերական ասպարեզում: Ու ավելի քան համոզված եմ, որ այդ զգացումն իր ցանկացած դրսևորումով խանգարում է ու դժբախտացնում մարդուն: Սա վերացական փիլիսոփայություն չէ, այլ կոնկրետ դիրքորքշում, որը վերջին հաշվով մեզ ուժեղ է դարձնում:
Որկրամոլություն
Ինգա – Ինչ խոսք, բոլորս էլ սիրում ենք համեղ ուտել. այս անգամ Անուշի փոխարեն էլ կարող եմ ասել, որ առանձնահատուկ թուլություն ունենք խմորեղենի ու շոկոլադի հանդեպ:
Անուշ – Բայց այնպես չի, որ չկարողանանք զսպել մեզ. եթե պահելու փորձ ունես, ապա կարելի է ասել` այդ առումով հոգեբանորեն կոփված ես: Դժվար է միայն արտերկրում, երբ չես կարող չփորձել տեղի ուտեստները. (ժպտում է) հենց այդ ճամփորդություններից հետո է, որ նկատում ես կազմվածքիդ փոփոխությունները: Ու սկսվում ե կերակրացանկի սահմանափակումները, թեև երբեմն շրջագայություններից հետո այնքա~ն հոգնած ենք լինում, որ անգամ ուտել էլ չենք ուզում…
Ցանկասիրություն
Ինգա – Թերևս չգիտեմ ինչ ասել այս թեմայի շուրջ… Սա էլ արանց մեկնաբանությունների թողնենք…
Անուշ – Չմոռանանք, որ մենք դաստիարակվել ենք հայկական նահապետական ընտանիքում, և այս թեմայով խոսելը անցանկալի է: Շատերի կարծիքով` մենք բարեպաշտ հայուհու տեսակն ենք մարմնավորում, բայց չէ՞ որ իրական կյանքում ենք ապրում…
Ագահություն
Ինգա – Երբ ասում են` ագահություն, բոլորը, բնականաբար, միանգամից փողի մասին են մտածում: Թեև սխալ կլինի ասել, որ փողի մասին ընդհանրապես չեմ մտածում: Առաջին հերթին այն մարդուն կյանքի հարմարավետություն և ազատություն է տալիս: … Իմ դեպքում (ծիծաղում է) նաև` մեքենա, որ ապագայում երևի կունենամ:
Անուշ – Ինձ համար էլ փողը ապահով կենցաղ է, նաև որոշ չափով երազանքների իրականացում: Փա~ռք Աստծո, այսօր կարողանում ենք ինքնուրույն հոգալ մեր ծախսերը (ժպտում է):
 
Best tracks:
1. Menq Enq Mer Sarere / Heartbeat of My Land 3:00
2. Im Anume Hayastan E / My Name Is Armenia 3:41
3. Jan Jan 3:00
4. Ser Yerevan / My Love Yerevan 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
The Latest Video:
Photo Album: