ARM | ENG | RUS
ԳԼԽԱՎՈՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայաստանում եզակի դուետ` Ինգա և Անուշ Արշակյաններ
 
Այսօր հայկական էթնիկ երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են  Ինգա և Անուշ Արշակյանները:
Նրանց ձայնային տվյալները, երաժշտական նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական էթնիկ երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք  տպավորություններ:
Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց ստեղծագործական գործունեությամբ և հաջողություններով ապացուցում են, որ էթնիկ երգի արմատները այնքան մաքուր, հզոր և հարազատ են, որ ժամանակը դրանք չի խամրեցնում, այլ միայն զարդարում է: 
Ինգան և Անուշը երգում և ստեղծագործում են մանկուց: Քույրերը ավարտել են Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտական ուսումնարանը.  Ինգան` ջութակի, Անուշը` դաշնամուրի բաժինը: Ավարտելով Երևանի պետական կոնսերվատորին` երգչուհիները պրոֆեսիոնալ բեմում են 2000 թվականից:  Քույրերը երաժշտական կարիերայի սկզբում  որպես մեներգչուհիներ հանդես են եկել Հայաստանի երգի պետական թատրոնի կազմում:
  2008  թվականից Անուշ և Ինգա Արշակյանները համագործակցում են “Շարմ հոլդինգ” ընկերության պրոդյուսերական կենտրոնի հետ: 
Երգչուհիները իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային և ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ և ներկայացնում են դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ:

ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

2002 «Մենք ենք այս սարերը» CD
2005 «Թամզարա» CD
2006 «Inga and Anush live in concert» DVD
2009 «Մենք ենք մեր սարերը» CD
2011 «Ճանապարհ»  DVD. Համերգ տեսաֆիլմ, որը ներկայացնում է  երգչուհիների “Մենք ենք մեր սարերը”  երևանյան մենահամերգը, համերգային շրջագայությունը և վերջին տարիների գործունեության առավել վառ ու հիշարժան դրվագները:
2014 «Էսքիզներ» CD 


ՀԱՄԵՐԳՆԵՐ/ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002  դեկտեմբեր- Մենահամերգ, “Ալեքս”  թատրոն (Լոս Անջելես,ԱՄՆ):

2005  նոյեմբեր -   Ինգա և Անուշ Արշակյանների առաջին մենահամերգը  թվականի նոյեմբերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (Երևան):

2010  մայիսի 21-  “Մենք ենք մեր սարերը”  մենահամերգ,   Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (Երևան):

2010 հունիս-օգոստոս - “Մենք ենք մեր սարերը”   համերգային շրջագայություն Հայաստանի մարզերում:

2010 սեպտեմբերի 28 - “Մենք ենք մեր սարերը”   համերգային ծրագիր, «Մոսկովյան օպերետտա» ակադեմիական թատրոն (Մոսկվա): 

2010 մարտի 27  - “Հայաստան իմ աշխարհ” խորագրով հայ աստղերի համատեղ համերգ Pacadena Civic Auditorium սրահում (Pacadena, ԱՄՆ): 


Ինգա և Անուշ Արշակյանները համերգերով հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Կանադայում, Ավստրալիայում, Չինաստանում, Իրանում, Միացյալ արաբական էմիրություններում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյթում: 


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ և ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

2005 - Հայաստանի հանրեպատության նախագահի մրցանակ` հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման և բարձր կատարողական ունակությունների դրսևորման համար: 

2005- Ազգային երաժշտական մրցանակաբաշխության   Տիգրան Նաղդալյանի անվան Հատուկ մրցանակ “Թամզարա” երգի համար:

2009 – “Եվրատեսիլ” երգի մրցույթում ներկայացրել են Հայաստանը “Ջան-ջան” երգով` հասնելով մրցույթի եզրափակիչ փուլին:

2009 –Տարվա լավագույն դուետ, “Տաշիր” ամենամյա մրցանակաբաշխություն:

2009 – “Մենք ենք մեր սարերը” ձայնասկավառակ, Տարվա լավագույն ալբոմ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն: 

2010 – “Մենք ենք մեր սարերը” համերգային շրջագայություն,  Տարվա լավագույն երաժշտական նախագիծ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն:

2011 - "Իմ անունը Հայաստան է" տարվա ամենաոճային տեսահոլովակ. “Style Screen" ամենամյա մրցանակաբաշխություն: 

2011 - Տարվա լավագույն դուետ. Armenia Music Awards:

2011 - "Մենք ենք մեր սարերը" ձայնասկավառակ, Տարվա լավագույն ալբոմ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն:

2012 - "Իմ անունը Հայաստան է", Տարվա հիթ. Armenia Music Awards:

2012 - "Իմ անունը Հայաստան է", Տարվա ամենաոճային տեսահոլովակ՝. "Style Screen" ամենամյա մրցանակաբաշխություն:

2013 - "Կախարդական Ձայն". Armenia Music Awards

2014 -  ՀՀ վաստակավոր արտիստներ









 
Լավագույն հիթեր:
1. Մենք ենք մեր սարերը 3:00
2. Իմ անունը Հայաստան է 3:41
3. Ջան Ջան 3:00
4. Սեր Երևան 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
Վերջին հոլովակ:
Պատկերասրահ: