ARM | ENG | RUS
ԳԼԽԱՎՈՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Մրցույթի հաղթողը Անուշի և Ինգայի ձեռքերով պատրաստված թևնոց ստացավ
16.04.2013
Այսօր «Շարմ Հոլդինգում» Ինգան և Անուշը հանդիպեցին հեղինակային աշխատանքների մրցույթի հաղթող Մարան Հրաչյանին: Երգչուհիները հաղթողին շնորհավորեցին և հանձնեցին իրենց ձեռքերով պատրաստված թևնոցը:
 
Արշակյան քույրերն արվեստանոցում
14.04.2013
Ավարտվեց Արշակյան քույրերի հայտարարած հեղինակային աշխատանքների մրցույթը: Բաց քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Մարան Հրաչյանը: Այժմ Արշակյան քույրերը պատաստում են խոստացված նվերը, ներակայացնում ենք բացառիկ ֆոտոշարք արվեստանոցից:
 
Արշակյան քույրերը Բանգկոկում
10.04.2013
Ապրիլի 22-ին Թաիլանդի թագավորության մայրաքաղաք Բանգկոկում տեղի կունենա  «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփում և տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին: Կներկայացվեն տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կամփոփվեն արդյունքները, կցուցադրվի ամփո¬փիչ ֆիլմ, և «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը հանդիսավոր կերպով կփոխանցվի 2013 թ. գրքի մայրաքաղաք Բանգկոկին: Միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին և 23-ին Բանգկոկում տեղի կունանա տոնական համերգ, որին կմասնակցեն Ինգա և Անուշ Արշակյանները:
 
«Արմենիա» մրցանակաբաշխություն
08.04.2013
Ռուսաստանի Կրեմլի պետական պալատում ս.թ. ապրիլի 20-ին արդեն 8-րդ անգամ կկայանա հայկական երաժշտական «Armenia» մրցանակաբաշխությունը: Այն խոստանում է դառնալ Մոսկվայի և հայկական սփյուռքի ամենավառ երաժշտական իրադարձությունը։ Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն են լինելու մշակույթի, սպորտի, գործարար աշխարհի եւ հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից և արտերկրից:  Հյուրերի կազմում են նաև Ինգա և Անուշ Արշակյանները:
 
Տաշիր 2013
27.03.2013
Ինգա և Անուշ Արշակյանները կմասնակցեն մայիսի 18-ին Կրեմլի պետական պալատում կայանալիք «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը: «Տաշիր» մրցանակը հանձնվում է հայկական շոու բիզնեսի ասպարեզում՝ հայկական մշակույթն աշխարհում տարածելու համար:
 
Ինգա և Անուշ Արշակյանները հայտարարում են հեղինակային աշխատանքների մրցույթ
07.03.2013
Սիրելի երկրպագուներ, նախորդ տարի արտերկրում մեր շրջագայությունները բավականին շատ էին, իսկ այս տարի զբաղվում ենք նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներով: Բայց, չնայած ժամանակի սղությանը, ձեր մասին չենք մոռանում: Միմյանց հետ կապը պահպանելու նպատակով հայտարարում ենք ստեղծագործական աշխատանքների՝ դիմանկարների,  պատկերապատումների,  ասեղնագործությունների, տիկնիկների և ցանկացած այլ նյութից պատրաստված «hand made» իրերի և պատկերների մրցույթ:
 
Համերգային շրջագայություն ԱՄՆ-ում
30.11.2012
Նոյեմբերի 10-ին Ինգա և Անուշ Արշակյանները համերգային ծրագրով հանդես են եկել Նյու Ջերսիում, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Բոստոնում: Նրանց հետ միասին ելույթ են ունեցել երեք պարային խմբեր` Ֆլորիդայից, Նյու Յորքից և Նյու Ջերսիից: Չնայած վրա հասած բնական աղետներին`«Նոսիսթեր» և  «Սենդի» փոթորիկներին, մարդիկ այնուամենայնիվ եկել էին բարձր տրամադրությամբ, արդյունքում համերգներն անցան ուրախ և ջերմ մթնոլորտում: Երգերի մեծ մասը քույրերը կատարել են դահլիճի հետ համատեղ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
 
Ինգան ավարտել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: Ուսման հետ զուգահեռ աշխատել է Ջութակահարների պետական անսամբլում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը:
Անուշը ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ապա շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում:
Ինգան ավարտել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: Ուսման հետ զուգահեռ աշխատել է Ջութակահարների պետական անսամբլում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը:

Այսօր հայակական ժողովրդական երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են  Ինգա և Անուշ Արշակյանները:
Նրանց ձայնային տվյալները, երաժշտական ճաշակը, էթնիկ  երաժշտության  նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք  տպավորություններ:

Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց ստեղծագործական գործունեությամբ և հաջողություններով ապացուցում են, որ ժողովրդական երգի արմատները այնքան մաքուր, հզոր և հարազատ են, որ ժամանակը դրանք չի խամրեցնում, այլ միայն զարդարում է:
 
Անուշը ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Ուսումը շարունակել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում:
Դուետի երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում Անուշի հեղինակային երգերը և  մշակումները:
 
Որտեղ ես
 
Ես սարեն կուգայի (Կոմիտաս)
  
 
Լավագույն հիթեր:
1. Մենք ենք մեր սարերը 3:00
2. Իմ անունը Հայաստան է 3:41
3. Ջան Ջան 3:00
4. Սեր Երևան 3:23
“Մենք ենք մեր Սարերը ”

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան

1-ին   տուն
Դե պարզիր ձեռքերը վեր:
Մենք ենք ու սարերը մեր:  
Ծիրանի ծաղկող ծառեր,
Մենք ենք ու հողերը մեր:
Օրը բացվում է, ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը:
Հայաստան:                     
                                                      

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր :
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

                                                     
2-րդ   տուն
Ամեն տառը լույս ու սեր,
Մենք ենք ու գրերը մեր:  
Քաջերի հաղթանակներ,
Մենք ենք ու Արցախը մեր:
Օրը բացվում է, 
Ու արթնացնում է,
Իմ սրտի խոսքը: 
Հայաստան:      
               
Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր ,
Հայը մնում է հայ, մենք ենք ու սարերը մեր:
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան:                                   
Մենք ենք ու սարերը մեր: 

Մենք ենք սարերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք հողերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք տաղերը մեր,
Մենք ենք հենց, հու հա:                               
Մենք ենք Արցախը մեր,
Մենք ենք հենց, հու հա:   

Կրկներգ
Ուր ել տանի ճամփան` օտար ափեր, 
Հայը մնում է հայ,մենք ենք ու սարերը մեր: 
(Մեկ է մենք այ ենք հայ), մենք ենք ու սարերը մեր: (2-րդ անգ.) 
Հայը հային տեսավ կյանք է ու սեր,
Կըստաղծեն Հայաստան, մենք ենք ու սարերը մեր: 
JAN JAN

Lyrics by Vardan Zadoyan & Avet Barseghyan
Music by Mane Hakobyan



How can I stay?
When you are away
What can I say?
If ya gonna tell me nothing

How can I smile?
When you are alone
How can I be without me?

Without me you cannot be
Can’t you see?
We aren’t free
Fixed like a tree 
To the holy ground 
With my sound
I’ll be always around
I wanna dance don’t you stand
Sister, give me hand.

Everybody move your body
We are dancing NOR PAR 
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR 

Պար գարունքի, պար ծաղկունքի, 
Մեծ հույսերի,
Նոր կյանքի, Նոր պարը փառքի,
Թող հոգին գովերգի
Մեր լեռների, ձորերի պարը չի մարի:
Հեյ, արի պարը պարենք
Արի, արի ջան ջան
Հայ պարերին ջան ասենք 2 times
Արի յար,
Արի ջան ջան

NOR PAR /JAN JAN/
NOR PAR /JAN JAN/
Let the music make you raise your hand 
Sister here we go and

Everybody move your body
We are dancing NOR PAR “JAN JAN”
Everybody must be ready
Jumpin up with NOR PAR “JAN JAN” 
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
Վերջին հոլովակ:
Պատկերասրահ: