ARM | ENG | RUS
ԳԼԽԱՎՈՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 
ՍԻՆԳԼՆԵՐ

ՍԻՆԳԼՆԵՐ


Այս բաժնում կարող եք գտնել Ինգայի և Անուշի սինգլ ստեղծագործությունները:
 
1. Իմ անունը Հայաստան է 3:41

2. Սեր Երևան 3:23
Սեր   Երևան

Երաժշտություն` Մանե Հակոբյան
Խոսք` Ավետ Բարսեղյան


1-ին տ.
Լույս կա քո սրտում, սեր` որ չի ստում:
Հարազատ քո գիրկը բաց  հայերի դիմաց:
Հույս կա, որ արթուն, մեզ կանչում է տուն,
Հարգում ես, անգամ` սիրում, քեզ օտար մարդուն:
Դարերը~………..
Քարերն են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ` Երեք-  Հազար:

Կրկներգ   
Հե~յ, ջան, Երեվան, ախ, ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան, հայերի սրտի արքան:
Հե~յ, ջան Երեվան,ես ու դու ենք տերը տան,
Սեր, ջան, Երեվան` իմ ներկան ու ապագան:

2-րդ տ.
Մեծ մի ընտանիք, կապել ենք տանիք,
Ու ապրում ենք մեր բակում` ուրախ, երջանիկ:
Մայր -քաղաք բարի, մայր` սիրող հայի,
Իմ  ճամփեքը դեպի Հռոմ թեքվում են քո կողմ:
Դարերը~………..
Քարերն  են քո նաղշել, ծնունդն են քո նշել,
Շուտով տարիքդ առ, Երեք Հազար:    
                                                                    
3-րդ տ.
Արևի քաղաք, բարևը քո տաք,
Իմ  հոգին են ջերմացնում, դարդս անցկացնում:
Տերն է պահապան, սերն է անսահման,
Ամեն տառն է քո անվան, քաղցր` Երեվան:
Դարերը~………                
Կրկներգ
               
                                           
 
Վերջին հոլովակ:
Պատկերասրահ: